ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, որը գտնվում է ՌԴ-ում, հարցազրույց է տվել ռուսական ԶԼՄ-ին և կրկին լուտանքներ է հասցրել ՀՀ իշխանությունների և վարչապետի հասցեին։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
«Դա իհարկե առաջին անգամը չէ, որ այդ պատահաբար և թյուրիմացաբար նախկին նախարարը, Մոսկվայում գտնվելով, իրեն թույլ է տալիս Հայաստանի հասցեին հրապարակային հայտարարություններ, ընդ որում՝ անընդունելի բոլոր առումներով՝ թե՛ բարոյական, թե՛ քաղաքական։ Եվ սա առաջին անգամը չէ, սակայն հաշվի առնելով գրոտեսկային պերսոնաժի ով լինելը՝ այդ ամենը ոչ թե Հայաստանին է ինչ-որ վնաս հասցնում, այլ հենց այդ ասողին։ Դե ինքն էլ թող դրա հետ ապրի»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ Նա նշեց, որ հարց է առաջանում, որ սա միակը չէ, և էլի նման պերսոնաժներ կան, որոնք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, ուղղակի հարց է առաջանում՝ նման տկարամիտները, տհասները ոնց են նշանակվել այդ պաշտոններին։
Խոսելով նաև այն մասին, որ Արշակ Կարապետյանն իր հարցազրույցում նաև ասել էր, որ Հայաստանի ապագան, միևնույնն է, կապված է Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ նշել, որ ինքը պրոհայկական գեներալ է, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Նմանների գյուղերում ժամանակին գեղարվեստական ինքնագործունեության շրջանակներում փահլևաններ էին շրջում, փահլևանների տակն էլ ման էր գալիս ևս մի դերակատար, որին կոչում էին յալանչի։ Հիմա թե ինչ է ասում ինչ-որ յալանչի, դրա մասին բովանդակային քննարկում անելը նույնն է, ոնց որ ինքդ քեզ չհարգես»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան